Մամուլ

Հայտնի է Արտաշատում «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարողը

Հայտնի է Արտաշատում «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարողը

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ հատուկ օպերացիա է իրականացրել:

Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանում տեղի ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրենց գործընկերների կողմից ստացված տեղեկությունները հավաստի են եղել:

gazi hovo

Վրաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասկածյալ, 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը արտահանձնվելու է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Կիսվել էջում