Մամուլ

Վթարի հետևանքով մահացել է 26-ամյա կինը, ամուսինը հիվանդանոցում է

Հոկտեմբերի 23-ին «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Լուսինե Հ.-ն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 22-ին Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից հետո։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Խ.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում