Մամուլ

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է․ մանրամասներ

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է․ մանրամասներ

Կապանի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտական ավտոբուսը՝ դեպի Կապան ուղեւորվելուց, Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։

Մոտ 5 մետր բարձրությունից ավտոբուսը ընկել է գետը։

Ավտոբուսի մեջ մանկավարժներ, աշակերտներ եւ այլ աշխատակիցներ են եղել։ Մինչ փրկարար ծառայության եւ շտապ օգնության հասնելը՝ առաջին օգնությունը ցույց են տվել գյուղացիները՝ փորձելով տուժածներին հանել։

Aravot.am-ի տեղեկություններով մեկ հոգի մահացել է, մահացածի ինքնությունը ճշտվում է։ Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։

Դպրոցական ավտոբուսի

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է գետում։

Bavnews.am-ին ԱԻՆ-ի լրատվության բաժնից փոխանցեցին, որ նախնական տվյալներով կա 21 տուժած։

Կիսվել էջում