ՄամուլՏեսանյութ

«Ապրանքս ջարդելով թուրքի պես տարան. թող տանեն լափեն». լարված իրավիճակ Տիգրան Մեծի պողոտայում

«Ապրանքս ջարդելով թուրքի պես տարան. թող տանեն լափեն». լարված իրավիճակ Տիգրան Մեծի պողոտայում

News.am-ը գրում է․ Այսօր՝ մարտի 10-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում միջադեպ է եղել փողոցային առեւտուր իրականացնողների, ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ. առեւտրականների խոսքով, քաշքշուկ է տեղի ունեցել, նրանց ապրանքը թափել են գետնին, մնացածն առգրավել:

Առեւտուր իրականացնող քաղաքացին պատմել է հետեւյալը. «Իմ ապրանքն են ջարդելով, թուրքի պես տարել են:

Ես էս ձեւով եմ իմ ընտանիքը պահում, իրենց նմաններն էլ գալիս են, ապրանքս տանում են, որ ուտեն:

Երեւի ինձնից կարիքավոր են, թող տանեն լափեն: Բազկաթոռներին նստած ասում են՝ գնացեք, բորդյուրներից ապրանքները հավաքեք, չեն մտծում, որ մարդն այնքան կարիք ունի, որ երկու կտոր ապրանքը առել, կանգնել է այստեղ, որ երկու կոպեկ փող առնի:

Հիմա իմ ամբողջ ապրանքը գետնին թափված է, որը հասցրեցին՝ տարան, որ էլ չէ, թափվեց: Խնձոր, նարինջ, այլ մրգեր, ինչ կար, տարել են: Նիկոլն ասում ՝ գնացեք բորդուր շարեք:

Թող ինքն ու իր տղեն գնան բորդյուր շարեն: Իրեն ո՞վ են, որ օրենք թելադրեն:

Ես ՊՆ նախկին շենքից եմ, մեզ հանեցին, գցեցին քուչեքը: Տեղ չունեմ ապրելու, հիմա էլ եկել եմ, որ ռեւտուր անեմ, տուն պահեմ, ստեղից էլ եկան վեշերս հավաքեցին տարան: Հիմա ես ու՞ր գնամ»:

Կիսվել էջում