Մամուլ

Դուշման Վարդանի մայրն էր զանգել, ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Շուշին նորից մերը կլինի

Դուշման Վարդանի մայրն էր զանգել, ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Շուշին նորից մերը կլինի

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն – թանգարան կունենա Վարդանս։

Դուշման Վարդան

Երկար խոսեցինք, վերջում ասած՝ չեմ ուզում, որ Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար․․․

Զարիկ մայրիկ ջան, Դուք տեսնելու եք Շուշիի ազատագրումը․․․»:

Կիսվել նյութով