Մամուլ

Բալի հյուրանոցային համալիրում մի խումբ կանայք վիճաբանել են. նրանցից մեկը՝ դանակահարել է մյուսին․ մանրամասներ

Բալի հյուրանոցային համալիրում մի խումբ կանայք վիճաբանել են. նրանցից մեկը՝ դանակահարել է մյուսին․ մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 21-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի կտրած ծակած վերք, թափանցող վերք առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմորալգիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Մարիա Բ․-ն է։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում վիավորին, Կոտայքի մարզի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ-ի աջակողմյան հատվածում գործող «Բալի» հյուրանոցային համալիրից։

Այնուհետև Կոտայքի մարզի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության  քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի իրենց գործընկերների հետ, պարզում են, որ նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 35-ամյա Շուշանիկ Ռ․-ի, 25-ամյա Ռուզաննա Բ․-ի, 29-ամյա Մարիա Բ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Մարինե Շ․-ի միջև։

bali hyuranoc

Այնուհետև ոստիկաններին են միանում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, և բացատրական աշխատանքների արդյունքում Շուշանիկ Ռ․-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Կենտրոնական բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնից Շուշանիկ Ռ․-ին ուղեկցում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվում է Աբովյանի քննչական բաժին։

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել էջում