Աշխարհ

Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան փաստաթուղթ կստորագրեն

Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան փաստաթուղթ կստորագրեն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ՝ ստորագրելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով պայմանագիրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Շոյգուն նախատեսում է առանձնազրույց ունենալ նաև թուրք պաշտոնակցի հետ։

Հավելենք, որ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են այսօր՝ առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում:

ukraine rus

Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը համաձայնության են հասել ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ, կողմերը պատրաստվում են այսօր՝ առաջիկա ժամերին համապատասխան փաստաթուղթ ստորագրել Ստամբուլում:

Անցած շաբաթ Կիևն ու Մոսկվան ստամբուլյան բանակցությունների ընթացքում այդ հարցով նախնական համաձայնություն են ձեռք բերել, մասնավորապես` պայմանավորվել են հրադադար հաստատել «աշխարհագրական սահմանների շրջանակներում» և ականազերծում իրականացնել երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։

Կիսվել նյութով