Մամուլ

Արվեստագետ Աշոտ Փաշինյանը Գյումրիում կներկայացնի արվեստի վերաբերյալ իր մոտեցումները

Հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։

Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։

– Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։

– Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները։

Կիսվել էջում