ՄամուլՏեսանյութ

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարը արձանագրվել է տեսախցիկի կողմից

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարը արձանագրվել է տեսախցիկի կողմից

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ է ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է․ Toyota Camry-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 63-ամյա Աշոտ Հակոբյանը, ով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 07-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Գուրգեն Մարկոսյանը, վերջինը տեղում մահացել էր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում