Մամուլ

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։

«Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։

ararat mirzoyan yntaniq

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչեւ սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչեւ հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում