Մամուլ

Արարատում վերջին հրաժեշտը տվեցին Տիգրան Տեր-Առաքելյանին

Արարատում վերջին հրաժեշտը տվեցին Տիգրան Տեր-Առաքելյանին

Այսօր Արարատ քաղաքում վերջին հրաժեշտ տվեցին ՀՀ ԶՈՒ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Տիգրան Անդրանիկի Տեր-Առաքելյանին։

Զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել համաքաղաքացիներ, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:

tiko

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիս ամսին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։

Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին:

tigran ter araqelyan

Հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ կխոնարհեն նրա սխրանքի, նրա հերոսության եւ նրա անմահության առաջ։

Նշենք, որ Տիգրանը 2021 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ՝ սկզբում Վանաձորում էր ծառայությունն իրականացրել, ապա՝ Սիսիանում, իսկ թշնամու վերջին ագրեսիայի ժամանակ Ջերմուկում էր:

Կիսվել էջում