Աշխարհ

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը տանող քայլերը։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ անաղմուկ ու գործնական և կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, կողջունվի:

pelosi 1

Կարո՞ղ են արդյոք նման բարձր հայտարարություններն ու գործողությունները նպաստել այդ կարգավորմանը, տեսնենք, ժամանակի ընթացքում հասկանալի կլինի»,- նշել է նա, փոխանցում է РИА Новости-ն:

Share