Մամուլ

Արագածոտնի մարզում տղամարդը խեղդամահ է արել մորը

Արագածոտնի մարզում տղամարդը խեղդամահ է արել մորը

Դեկտեմբերի 12-ին` ժամը 13․25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

խեղդամահ

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա 50-ամյա որդին։

Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել նյութով