Ազատ խոսք

«Աստված պատժում է այն մարդկանց, ովքեր հետքայլ են կատարում, վախենում են»․ Մարիամ Փաշինյան

«Աստված պատժում է այն մարդկանց, ովքեր հետքայլ են կատարում, վախենում են»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով հաճախ է հանդես գալիս գրառումներով, ֆեյսբուքյան իր էջում անգլերեն գրառում է կատարել նպատակասլաց և մշտապես առաջ շարժվող մարդկանց մասին։

«Բոլոր քաջ մարդկանց համար, ովքեր գնում են իրենց երազանքների և նպատակների հետևից, ովքեր շարժվում են իրենց ներքին ձայնի թելադրանով, ովքեր ընդունում են իրենց ներքին եսը, ովքեր երբեք կանգ չեն առնում, երբեք հետ քայլ չեն կատարում և գտնում են ներքին խաղաղություն:

Ես գովաբանում եմ ձեզ: Աստված թող օրհնի ձեզ: Որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր կյանքում գտնում են իրենց տեղը, և որոնց համար ստեղծված է կյանքը:

Աստված պատժում է այն մարդկանց, ովքեր հետքայլ են կատարում, որովհետև վախենում են համարձակությունից և քաջությունից: Նրանք վախենում են գործողությունից և հետևանքներից»:

Կիսվել էջում