Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 12 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

txamardu di

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Կարապետյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը, մինչև ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված շենքի բնակարանի խոհանոցում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Խ.-ի դին, իսկ հատակին՝ արնանման հետքեր և արնոտ դանակ: Մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են վնասվածքներ:

Փաստի առթիվ Արաբկիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել էջում