Շոու-բիզնեսՏեսանյութ

«Դու միշտ իմ սրտում ես»․ Հայկոյի որդին տեսանյութ է հրապարակել և շնորհավորել հայրիկի ծնունդը

«Դու միշտ իմ սրտում ես»․ Հայկոյի որդին տեսանյութ է հրապարակել և շնորհավորել հայրիկի ծնունդը

Այսօր երգիչ Հայկոյի ծննդյայն օրն է։ Նա կդառնար 49 տարեկան։

Երգչի որդին՝ Արմանը, իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել հոր մասնակցությամբ և կից գրել․ «Ծնունդդ շնորհավոր, իմ միակ, Պապ։ Դու միշտ ինձ հետ, իմ սրտում ես»։

hayko anahit simonyan 1

«Ես չեմ կարող մեր երեխային տալ այն էմոցիաները, որ դու էիր պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։

Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ», իր էջում ժամանակին գրել էր Անահիտ Սիմոնյանը։

Նշենք, որ Արմանը 11 տարեկան է։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով