Մամուլ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի՝ Եվրոպայի չեմպիոն եղբայրը կալանավորվել է. ինչ է կատարվել

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի՝ Եվրոպայի չեմպիոն եղբայրը կալանավորվել է. ինչ է կատարվել

Armlur.am-ը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանը մասնակիորեն բավարարել է քրեական վարույթով քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը և 40 օր ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբոր՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Մարտիրոսյանի նկատմամբ։

Հատկանշական է, որ մինչ այդ, ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ խնդրելով որպեսզի քրեական վարույթի ընթացքում Արսեն Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորում չկիրառվի, քննությունն իրականացվի նրա ազատության պայմաններում, քանի որ նա ծանրամարտի հավաքականում հանդես է գալիս 109 կգ քաշային կարգում, նախապատրաստվում է 2022 թվականի դեկտեմբերին Կոլումբիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, իրեն հավասարազոր փոխարինող չունի, բացի այդ՝ նրա կալանավորումը հոգեբանորեն բացասական ազդեցություն կունենա եղբոր՝ նույն առաջնությանը նախապատրաստվող Սիմոն Մարտիրոսյանի վրա, ով աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներից է։

samvel gasparyan arsen martirosyan

Սակայն զարմանալի է, որ հավաքականի գլխավոր մարզչի խնդրանքը չի բավարարվել։

Ընդ որում, կալանավորման դատական նիստին ներկա են եղել ծանրամարտի հավաքականի մարզիչները, մարզիկները, սպորտային աշխարհից բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, ովքեր իրենց ներկայությամբ հաստատել են, որ անձնական երաշխավորությամբ պատրաստ են լիարժեք կերպով ապահովել մեղադրյալ Արսեն Մարտիրոսյանի պատշաճ վարքագիծը և նրան կալանավորելու անհրաժեշտությունը բացակայում է։ Բայց դատարանը կալանավորել է Արսեն Մարտիրոսյանին։

Ասում են, որ Արսեն Մարտիրոսյանը մեղադրվում է վիճաբանության ընթացքում երկու անձանց դանակահարելու համար, տուժողները նրա նկատմամբ որևէ բողոք չունեն, նույնիսկ նշել են, որ չեն կարող ճանաչել փոխադարձ ծեծկրտուքի ընթացքում իրենց դանակահարողին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով