Աշխարհ

Ադրբեջանը հայտնել է իր կորուստների մասին

Ադրբեջանը հայտնել է իր կորուստների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի դեմ սեփական ագրեսիայի հետեւանքով զոհվածների թիվը։

Մասնավորապես, հաղորդվում է, որ վիրավորվել է 282 ադրբեջանցի զինվորական։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց ևս երկու զոհված զինծառայողի մասին։ Այդպիսով մինչ այժմ հայտնած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը 79 զոհ է տվել։

adrbejani zoher

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

Կիսվել նյութով