Մամուլ

Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 18 անձ ևս մեկնել է Բրյուսել

Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 18 անձ ևս մեկնել է Բրյուսել

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) մեկնած ՀՀ պատվիրակության կազմը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 14։00-ին նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպում։

ՀՀ պատվիրակության կազմում են. 

Ն. Փաշինյան – ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան – ՀՀ վարչապետի տիկին

Տ. Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ

Ա. Գրիգորյան – Անվտանգության խորհրդի քարտուղար (04.04.2024 թ. -07.04.2024 թ.)

Ա. Միրզոյան – ՀՀ արտաքին գործերի նախարար

Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Բալայան – Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Լ. Մակունց – Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ն. Բաղդասարյան – ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Վ. Այդինյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)

Ա. Գասպարյան – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)

Ա. Մուսախանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)

Ս. Ղահրամանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)

Ա. Մելքոնյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Կիսվել էջում