Մամուլ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ Սուդհա Մուրտիին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Երևան ժամանակ հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։

Տիկին Մուրտին պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարևորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։

«Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարևոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։

Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն և աշխատանք։

Աննա Հակոբյանը պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակների և առաքելության մասին։

Կիսվել էջում