Մամուլ

Անհայտ անձինք ներխուժել են մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կառամատույց

Անհայտ անձինք ներխուժել են մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կառամատույց

Aravot.am-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, ժամը 04:45-ին ՀՀ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը ժամը 04:15-ին երկու անհայտ անձինք ներխուժել են Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի կառամատույց՝ գնացքներ ներկելու նպատակով:

Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները կանխել են, եւ գույքը դիտավորյալ վնասելու փորձ կատարելու կասկածանքով նրանց բերման են ենթարկել բաժին:

metro

Պարզվել է, որ վերջինները ՌԴ քաղաքացիներ են՝ Վ. Վասիլեւը (ք, Սամարա) եւ Ն. Վոլչենկովը (ք. Սանկտ-Պետերբուրգ):

Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել նյութով