ՄամուլՏեսանյութ

Ինչով են պայմանավորված հավկիթի ցածր գները. ընկերությունները կփակվեն (Տեսանյութ)

Ինչով են պայմանավորված հավկիթի ցածր գները. ընկերությունները կփակվեն (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները:

«Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն:

dzu supermarket

Ի դեպ, որոշ սուպերմարկետներում, խանութներում «Շիրակ»-ի 0 կարգի ձուն արժե 60 դրամ, 01 կարգի ձվի մեկ հատիկն արժե 36 դրամ, իսկ 02 կարգի ձուն՝ 44 դրամ:

Նախորդ տարի եւս նման իրավիճակ ստեղծվեց՝ փոքր արտադրողները չկարողացան իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում դարձյալ վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու, եւ որոշները փակվեցին, սնանկացան, ընկան վարկերի, տոկոսների տակ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով