Մամուլ

Այս իշխանությունները եկել են միայն, որպեսզի Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնեն․ Լարիսա Ալավերդյան

Այս իշխանությունները եկել են միայն, որպեսզի Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնեն․ Լարիսա Ալավերդյան

Այս իշխանությունները եկել են միայն այն բանի համար, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնեն եւ Հայաստանը Թուրքիայի վասալի վերածեն։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրանց նպատակը, ինչպես նշեց իրավապաշտպանը, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն է։

«Այսպիսով, այն հակադրության մեջ կդրվի Ռուսաստանի հետ։ Այստեղ չկան Հայաստանի, հայ ժողովրդի շահեր, մեկ կոնկրետ անհատ մարդու իրավունքներ։ Բացարձակ»,- ընդգծեց Ալավերդյանը։

sahman

Նախկին օմբուդսմենի խոսքով՝ սահմանադրական կարգի, ինչպես նաեւ գործող օրենսդրության պահպանման մասին խոսք անգամ չկա։

«Այս իշխանությունները, որոնք քարտ-բլանշ են ստացել, այսպես կոչված, միջազգային հանրությունից, ոչ միայն խախտում են հայկական օրենսդրությունը եւ Սահմանադրությունը՝ դրանց ոչ մի արժեք չտալով, այլեւ իրենց հակադրության մեջ են դնում միջազգային նորմերի հետ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Կիսվել նյութով