Աշխարհ

Ամերիկացին 50 տարի մտածել է իր սիրելիին ամուսնության առաջարկ անելու վրա

Ամերիկացին 50 տարի մտածել է իր սիրելիին ամուսնության առաջարկ անելու վրա։ Քլիվլենդում Ջոննի Վաշինգտոնը խնդրել է իր սիրելիի` Ալիսիայի ձեռքը, որպեսզի ամուսնության օրը համընկնի իր ծննդյան օրվա հետ:

Առաջին հայացքից թվում է` ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել, եթե չլիներ մեկ հանգամանք` փեսացուն այս պատասխանատու քայլին գնացել է 50 տարի իր այդ քայլը ծանրութեթև անելուց հետո:

Նորապսակները ժամանել են զագս, որտեղ փոխանակել են ամուսնական մատանիներն ու ստացել օրինական ամուսնական զույգի կարգավիճակ:

Մենդելսոնի վալսից հետո Ջոննին լրագրողներին պատմել է, որ «իրականում այնքան էլ չի շտապել ամուսնության առաջարկ անելիս»:

«Այդ որոշումը կայացնելն արագ չի տրվել ինձ: Ես երկար եմ մտածել, հնարավոր է՝ անգամ ձգձգել եմ, բայց հիմա ամբողջությամբ համոզված եմ, որ ցանկանում եմ Ալիսիայի հետ անցկացնել իմ ողջ կյանքը»,- ասել է 86-ամյա նորապսակը:

Նրա ընտրյալը` 83-ամյա Ալիսիան, հարսանեկան արարողությանն ունեցել է երջանիկ տեսք, կրել է վարդագույն մետաքսե կոստյում ու սպիտակ քող:

«Սա իմ առաջին ամուսնությունն է, ես ուզում էի շլացուցիչ տեսք ունենալ»,- խոստովանել է նորահարսը:

Կիսվել նյութով