Մամուլ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ոչ։ Գիտե՞ք , իրականում այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունը, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ ՀՀ օրենսդրությամբ, օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ու այդ համաձայնագիը վավերացվել է դեռևս 1992 թվականին։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք:

nikol pashinyan aliev

Այո, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթանցեր են։

Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Հայաստանի համար ռազմավարական օրակարգ է ու, երբ այդ օրակարգը որդեգրել ենք, ես  ասել եմ՝ սա միայն Հայաստնից չէ կախված, բայց որ Հայաստանն այդ օրակարգին հետևելու է սկզբունքորեն, ակնհայտ է:

Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, պետք է բանակցություններ տեղի ունենան»,- ասաց նա։

Կիսվել էջում