Մամուլ

«Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, որին ձայն տա նաև ընդդիմությունը»․ հարց՝ Փաշինյանին

«Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, որին ձայն տա նաև ընդդիմությունը»․ հարց՝ Փաշինյանին

«Ես ուզում եմ արձանագրենք, որ Սահմանադրությամբ կան նախագահի ընտրության առաջին, երկրորդ, երրորդ փուլեր»։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

nikol pashinyan asulis

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի վիճակի է ընտրել Հանրապետության նախագահ՝ առնվազն երկրորդ փուլում, բայց ես չեմ կարծում, որ այս իրավիճակներում պետք է գնանք էքսպերիմենտների, և մենք պետք է ապահովենք Կառավարություն, Ազգային ժողով և Հանրապետության նախագահ ներդաշնակության խնդիրը՝ ոչ թե հանուն Կառավարության, և ոչ թե հանուն խորհրդարանական մեծամասնության, այլ հանուն Հայաստանի Հանրապետության»,- պատասխանելով հարցին, թե Ձեր մտքում չունե՞ք թեկնածու, այնպիսի հեղինակություն վայելող անձ, որին ձայն տա նաև ընդդիմությունը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել էջում