«Մայրանալու բնազդն իմ մեջ վաղուց կա»․ Սիլվի Բարկովան՝ հղիության, ամուսնուն հայերեն սովորեցնելու մասին

«Մայրանալու բնազդն իմ մեջ վաղուց կա»։ Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ տարի Հնդկաստանում լինելուց հետո հայրենիքի ու հարազատների կարոտն առնելու նպատաով վերադարձել է Հայաստան: Հրեական արմատներ ունեցող Հնդկաստան «հարս գնացած» հայ գեղեցկուհուն հանդիպեցի Սարյան փողոցում, որտեղ էլ բնակվում է դերասնուհին:

Հենց այս փողոցում է անցել Սիլվիի մանկությունը եւ հենց այս վայրն էր դերասանուհին ամենից շատ կարոտել Հնդկաստանում լինելու ընթացքում: Ամուսինը դեռեւս չի ժամանել Հայաստան, բայց Սիլվին ասում է՝ մոտ ապագայում նա եւս կմիանա իրեն: Ի դեպ, մինչ Սիլվիի հետ զրուցում էինք՝ Սուադինը (Սիլվիի ամուսինը) մի քանի անգամ զանգահարեց. այդ ընթացքում, նույնիսկ, հայերենով զրուցեցինք, բայց ամեն ինչi մասին հերթով…

NEWS.am STYLE-ը Սիլվի Բարկովայի հետ զրուցել է դերասանական ուղու, այն Հնդկաստանում շարունակելու, հնդկական ընտանիքում հարս լինելու դժվարությունների, հղիության լուրերի եւ այն կարոտի մասին, որը նրան բերել է Հայաստան:

Սիլվիայսօր համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը քո հնդկականամուսնությունն էսակայն մինչ այդ՝ երկար տարիներ արդեն նկարահանվում էիրհայկական սերիալներում ու սիթքոմներումԱրի վերհիշենք՝ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեցԻնչո՞ւ որոշեցիր դառնալ դերասանուհի:

Երեք տարեկանից եմ որոշել դառնալ դերասանուհի, ու միշտ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Չնայած սկզբում ասում էի՝ ուզում եմ դառնալ երգչուհի, պարուհի, դերասանուհի, այսինքն՝ առաջին տեղում երգչուհու մասնագիտությունն էր: Վաղ հասակում սկսեցի զբաղվել ժողովրդական պարով, սակայն հետո հասկացա, որ դա իմը չէ, ու ընտրեցի հիփ-հոփ ճյուղը: Ի դեպ, իմ հետեւորդները նկատած կլինեն, որ Հնդկաստանում էլ այսօր զբաղվում եմ հնդկայկան դասական պարով:

Նորից վերադառնամ դերասանուհի դառնալու մտքին՝ այո, դա եղել է շատ փոքր տարիքից: Թատերական ինստիտուտը շատ մոտ էր մեր տանը, բայց երբեք չեմ իմացել, թե դա ինչ ինստիտուտ է: Ընդունելության քննություններին մնացել էր 20 օր, երբ ես մտա ինստիտուտ: Այդ օրերի ընթացքում հասցրեցի ռեկորդային քանակությամբ գրքեր կարդալ, բայց դա, իհարկե, դեռ քիչ էր: Մտա այնտեղ եւ ասացի՝ ընդունեք՝ ընդունեք, եթե ոչ՝ Հայաստանը մեծ դերասանուհի կկորցնի (ծիծաղում է): Նրանք էլ որոշեցին «մեծ դերասանուհուն» չկորցնել (ծիծաղում է):

Բայց հետաքրքիր է՝ այդ վաղ տարիքում ի՞նչըկամ ո՞վ էր քեզ ոգեշնչել սիրելդերասանական արվեստըՄի՞գուցե որեւէ ֆիլմ էր տպավորել

Երբեք չի եղել, որ որեւէ ֆիլմ դիտեմ, հավանեմ, եւ դրանից հետո որոշեմ դառնալ դերասանուհի: Բայց կա մի ֆիլմ, որի հերոսուհուն ցանկացել եմ կերտել՝ դա Ջուլիետն է՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգությունից: Ֆիլմը դիտել եմ 15 տարեկանում, իսկ 18-ում արդեն այդ դերը կերտելու հնարավորությունն ընձեռվեց ինձ:

Մանկությունդ ինչպե՞ս է անցել: Ինչպիսի՞ երեխա ես եղել:

Եղել եմ «ինչուիկ»-ը: Միշտ գլխումս հարցեր են առաջացել ու շատ աշխույժ եմ եղել: Մորաքույրս ասում է՝ երբ ինձ արգելում էին ինչ-որ բանի ձեռք տալ, դիպչում էի դրան ու ասում՝ ինչո՞ւ, ի՞նչ կլինի (ծիծաղում է):

Այսօր քո անունն ավելի հաճախ կապվում է Հնդկաստանի հետ. փոքր հասակում բոլիվուդյան ֆիլմեր շա՞տ էիր նայում: Ո՞րն էր ամենասիրելի ֆիլմը քեզ համար:

«Սրտի կապվածություն» ֆիլմն եմ շատ սիրում, որտեղ Աշվարիա Ռայն է գլխավոր դերում: Հիշում եմ՝ համալսարանում էլ շատ էի նայում բոլիվուդյան ֆիլմեր, իսկ մի ժամանակ Հայաստանում հնդկական ֆիլմեր նայելը «ամոթ» էր, կամ ծիծաղելի, քանի որ դրանք շատ սենտիմենտալ էին համարվում: Կուրսեցիներս կատակում էին ու ասում՝ ամբողջ աշխարհն ասում է Հոլիվուդ, մեր Սիլվին ասում է Բոլիվուդ: Դու վերջը Բոլիվուդ ես գնալու (ծիծաղում է): Իհարկե, Բոլիվուդ դեռ չեմ հասել, բայց արդեն Հնդկաստանում եմ:

Դա քեզ համար երազա՞նք էր:

Անկեղծ ասած՝ ոչ: Երբեք չեմ երազել Բոլիվուդում հայտնվելու մասին: Հնդկաստանը եւս երազանք չէր: Բայց միշտ շատ եմ սիրել իրենց ֆիլմերը, ու, իհարկե, եթե լինի նկարահանման առաջարկ, բնականաբար, չեմ մերժի:

Մտքովդ երբեւէ անցե՞լ էր, որ հենց Հնդաստան ես «հարս գնալու»:

Հա: Այնպես չէ, որ երբեւէ մտածել եմ այստեղ եմ գնալու կամ այնտեղ, բայց երբեք չեմ բացառել օտարազգի ներկայացուցչի հետ ամուսնանալը:

Ընտանիքդ ինչպե՞ս վերաբերվեց որոշմանդ:

Այդ ամեն ինչն այնքան արագ ստացվեց՝ նույնիսկ ինձ համար: Ես՝ ինքս, ամուսնությունից մի քանի օր անց միայն հասկացա իմ նոր կարգավիճակը: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ, բնականաբար, նրանց համար էլ էր անսպասելի:

Հնդիկ ամուսին ունենալու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:

Երեւի՝ նրանց ուտեստները պատրաստելը (ծիծաղում է): Շատ եմ ասել, որ ինքս շատ քիչ բան եմ ուտում նրանց խոհանոցից: Հիմա ամուսնուս համար սկսել եմ մեր հայկական ուտեստներից էլ պատրաստել՝ որոշ աղցաններ: Նաեւ փքաբլիթներ եմ պատրաստում: Քիչ-քիչ սովորեցնում եմ մեր համերին: Տոլմա դեռ չեմ պատրաստել, որովհետեւ նրանք տավարի միս չեն ուտում, բայց մի օր հավի մսով կպատրաստեմ (ծիծաղում է):

Կա՞ն հնդկական սովորույթներորոնց մինչ օս դժվար է համակերպվելը:

Ես չեմ կարողանում համակերպվել նրանց բազմաստվածությանը: Չնայած՝ լավ է, որ իմ եւ ամուսնուս միջեւ այդ խնդիրը չկա: Նա եւս կարծում է, որ գոյություն ունի միայն մեկ Աստված: Դա է դժվար, բայց լավ է, որ ես այդ ամենի մեջ չկամ:

Շա՞տ զոհողություններ են պետք հայ կնոջը՝ Հնդկաստանում ապրելու համար:

Հա… Օրինակ՝ շատ հնդկական ընտանիքներում պետք է առավոտյան շատ վաղ արթնանաս, հակառակ դեպքում՝ ասում են՝ օրհնությունը քեզ չի գալիս: Նայած՝ ինչ ընտանիք ես գնում: Դա էլ է շատ կարեւոր: Մեծագույն սթրես է նաեւ քաղաքի անշուք լինելը: Դեռ չեմ սովորում այդ տարբերություններին: Ես մեր սովորույթներն ու մթնոլորտը շատ եմ սիրում: Ի դեպ, միտք կա ամուսնուս հետ այստեղ տեղափոխվելու, նույնիսկ, բիզնես սկսելու, բայց դեռ առաջ չընկնենք:

Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիր, որ ամուսինդ խանդոտ է: Ինչպե՞ս համակերպվեց այն մտքին, որ միայնակ գալու ես Հայաստան:

Նա ինձ մի փոքր ավելի ուշ կմիանա այստեղ: Հասկացավ, որ ինձ համար արդեն անհնար էր դիմանալը: Աղջիկներն ինձ կհասկանան, որ երբ քույրդ երեխա է ունենում, դու չես կարողանում համակերպվել այն մտքին, որ դեռ չես տեսել նրա փոքրիկին: Դա շատ ցավալի էր ինձ համար: Դեռ հստակ չգիտեմ՝ երբ, բայց կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ նա էլ կգա այստեղ:

Ի դեպ, գիտեմ, որ դու սովորում ես հնդկերեն՝ այնտեղ աշխատելու համար, իսկ ամուսնուդ կարողացե՞լ ես սովորեցնել հայերեն բառեր:

Սյո, նա գիտի որոշ բառեր, նույնիսկ նախադասություններ է կարողանում ասել: Այ, հիմա կզանգահարեմ նրան եւ կտեսնես:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայում։