«Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։



