ՄամուլՏեսանյութ

Հորը արված նկատողությունը չներվեց․ Շենգավիթի կրակոցներն ու սպանությունը. նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 5-ին Երևանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ անձ էր սպանվել։

Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։

Իսկ ինչն է եղել սպանության պատճառը․ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Բագրատունյաց 13 հասցեում շենքի բնակիչներից մեկը գինովցած պարբերաբար բակի բնակիչների անդորրն է խախտել։ Բակի բնակիչները հորդորել են իրենց անդորրը չխախտել ու նկատողություն են արել տղամարդուն։

Արդյունքում տղամարդը բնակիչների նկատողության, նախատինքների մասին պատմել է իր երեխաներին։ Վերջիններս էլ եկել են Բագրատունյաց 13 հասցեի զրուցարան՝ պարզաբանումների, որի ժամանակ խոսակցությունը թեժացել է և հնչել է կրակոց ու մեկ անձ սպանվել է։

Այս պահին կրակոցների դեպքով դեռևս ձերբակալված անձ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք ձեր էջում