Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը։
«Խոր վշտով ու ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր սիրելի և հարգարժան գործընկեր, հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։
Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։
Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Տիգրան Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ բժիշկ»:



