ՄամուլՏեսանյութ

Գինեսի անհավանական ռեկորդ. 400 պարուհի և 1000 դհոլ

Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին։

Նկարահանումներն ընթացել են վաղ առավոտից Աշտարակից Եղվարդ տանող մայրուղու աջակողմյան հատվածում։

Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։

Ի դեպ, «1000 դհոլ» նախագիծը սկզբում նախատեսված էր իրականացնել Երևանի Էրեբունի թանգարանի տարածքում, սակայն հետագայում որոշվել է փոխել վայրն ու այն տեղափոխել այլ հարթակ։

Նախագծի ընթացքում հնչել է երեք ստեղծագործություն, որոնցից մեկը Կոմիտասի գործերից էր, իսկ մյուսը՝ Արա Գևորգյանի ստեղծագործություններից։

Նշվում է նաև, որ սա կարող է դառնալ Արա Գևորգյանի չորրորդ ռեկորդը, որը կգրանցվի WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։

Նրա նախորդ երեք ռեկորդներն են՝ «Երևան» տեսահոլովակը՝ 200 քանոնահարների միաժամանակյա կատարմամբ, Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը բեմում 112 դուդուկահարների համատեղ ելույթը, ինչպես նաև աշխարհում գոյություն չունեցող երաժշտական գործիքի՝ 5 բաս-քանոնի ստեղծումը։

Տեսանյութը ստորև․



Կիսվեք ձեր էջում