Շոու-բիզնես

Գուցե երջանկությունը պահերի մեջ է. Լիլի Էլբակյանը տոնում է 40 ամյակը

Դերասանուհի Լիլի Էլբակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա գրել է․

«Այսօր ես դարձա 40 տարեկան։

Չգիտեմ՝ ինչ է 40-ը։ Ոչ սկիզբ է, ոչ ավարտ… ավելի շատ մի կանգառ, որտեղ նայում եմ անցած ճանապարհին ու լռում։

Ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ։ Բայց հենց այստեղից էլ սկսվում են ամենախոր հարցերը։

Ասել՝ երջանիկ եմ… իսկ ի՞նչ է երջանկությունը։

Ասել՝ բախտավոր եմ… իսկ ի՞նչ է բախտը։

Գուցե երջանկությունը պահերի մեջ է։

Երբ մոռանում ես ամեն ինչ ու ուղղակի ապրում ես։

Երբ սիրտդ լռում է, բայց ներսումդ տաք է։

Գուցե բախտը դա է՝ կարողանալ զգալ այդ պահերը։

40-ը, երևի, այն տարիքից է, երբ դադարում ես ինչ-որ մեկին ապացուցել ու սկսում ես պարզապես լինել դու։

Բարի գալուստ, 40։

Տեսնենք՝ ինչ ես ինձ սովորեցնելու»։

Կիսվեք ձեր էջում