ՄամուլՏեսանյութ

Միայն այտն է համբուրե՞լ, թե սեռական բռնության է ենթարկել․ Վեդիի դեպքով 3-րդ տղամարդն է կալանավորվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին ահազանգից երեք ամիս անց գործով արդեն երեք անձ է մեղադրվում։

Նրանք իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են միայն լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո։

58, 65 և 39-ամյա տղամարդիկ այս պահին կալանքի տակ են։

Նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, իսկ 39-ամյա տղամարդուն, որը կալանավորվել է այսօր, մեղադրանք է առաջադրվել անառակաբարո արարք կատարելու համար։

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը մանրամասներ է հայտնել ասելով որ երեխաները ամեն ինչ պատմել են ։

Տեսանյութն այստեղ։

Կիսվեք ձեր էջում