Մամուլ

Մահացու վիրուս՝ փոխանցվող մարդուց մարդ․ առաջին զոհերը ամուսիններ են

Հոլանդացի տարեց թռչնաբան Լեո Շիլպերորդը դարձել է առաջին մարդը, ով Հարավային Ամերիկայով երկարատև ճանապարհորդության ընթացքում վարակվել է վտանգավոր հանտավիրուսով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։

Գիտնականը կնոջ՝ Միրյամի հետ, մասնակցել է հինգ ամիս տևած թռչնաբանական արշավախմբի Հարավային Ամերիկայում։

Մարտի 27-ին նրանք եղել են Արգենտինայի Ուշուայա քաղաքի արվարձանում գտնվող աղբավայրում, որը տեղացիները կոչում են «աշխարհի վերջ»։ Չնայած տարածքը լի է առնետներով, այն հաճախ այցելում են թռչունների դիտորդները, քանի որ այնտեղ կարելի է հանդիպել Պատագոնիայի հազվագյուտ թռչունների տեսակների։

Արգենտինայի իշխանությունների կարծիքով՝ հենց այդ վայրում կարող էր տարածված լինել հանտավիրուսի մահացու Անդերի շտամը, որը համարվում է միակ տարբերակը, որն ունակ է փոխանցվել մարդուց մարդ։ Ենթադրվում է, որ Շիլպերորդը վարակվել է կրծողների հետ շփման հետևանքով։

Ապրիլի 1-ին ամուսինները բարձրացել են MV Hondius նավ։ Մի քանի օր անց՝ ապրիլի 6-ին, Լեոյի մոտ ի հայտ են եկել ջերմություն, գլխացավ, որովայնային ցավեր և լուծ։ Նա մահացել է ապրիլի 11-ին, իսկ մարմինը նավում է մնացել մինչև ապրիլի 24-ը, երբ այն կանգ է առել Սուրբ Հեղինե կղզում։ Մի քանի օր անց՝ ապրիլի 26-ին, մահացել է նաև նրա կինը՝ Միրյամը։

Կիսվեք ձեր էջում