Մամուլ

Վայրէջքի ժամանակ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A330-ում հրդեհ է բռնկվել

Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության խոսնակ Գյանենդրա Բհուլը «Ռոյթերս»-ին հայտնել է, որ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռի Կատմանդուի օդանավակայանում վայրէջքի ժամանակ շասսին այրվել է ։

TK726 չվերթը Ստամբուլից Կատմանդու էր ուղևորվում։ Վայրէջքից հետո ինքնաթիռից տարհանվել են 277 ուղևոր և 11 անձնակազմի անդամ. ոչ ոք չի տուժել։

Ըստ Բհուլի՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի աջ հետևի անիվների մեջ։ Հրդեհը մարվել է, և ինքնաթիռը քարշակվել է։

«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության խոսնակ Յահյա Ուստյունը «X»-ին ասել է, որ ծուխը նախնականորեն առաջացել է հիդրավլիկ գծի տեխնիկական անսարքությունից։ Հետադարձ չվերթի համար նախատեսվում է լրացուցիչ թռիչք, և մասնագետները սկսել են ինքնաթիռի տեխնիկական զննումը։

Կիսվեք ձեր էջում