Մամուլ

Քաղաքացին տոպրակով ջուր նետեց ՔՊ-ականների գլխին

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի հետ շրջում են Նորաշեն (16 թաղամաս) թաղամասում և հնչեցնում իրենց նախընտրական կարգախոսները:

ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցի տվյալներով` 38 շենքի մոտ վերևի հարկերի բնակիչներից մեկը տոպրակով ջուր նետեց նրանց վրա:

Մեկ այլ քաղաքացի էլ անդադար բղավում էր «դավաճան, թուրք, հողատու»:

ՔՊ-ականները շրջում էին փոքրաթիվ խմբով, քաղաքացիները հիմնականում խուսափում էին նրանց հետ հանդիպելուց:

Կիսվեք ձեր էջում