Մամուլ

Հաստատվել է հանտավիրուսով վարակման առաջին դեպքը

Ֆրանսիայի առողջապահական մարմինները հաստատել են, որ MV Hondius զբոսանավից տարհանված քաղաքացին վարակված է եղել հանտավիրուսով։ Այդ մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։

«Հանտավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,- ասել է նա՝ խոսելով այն կնոջ մասին, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էին այդ վիրուսով հարուցվող հիվանդության ախտանիշները։ Նախարարը հաստատել է, որ կինը մի քանի այլ ֆրանսիացիների հետ միասին եղել է նավի վրա։

Նրա խոսքով՝ մայիսի 10-ին ինքնաթիռով Ֆրանսիա վերադառնալուց հետո ուղևորուհու վիճակն անցած գիշերվա ընթացքում վատթարացել է։

«Պացիենտը բուժում է ստանում վարակիչ հիվանդությունների մասնագիտացված հիվանդանոցում, որտեղ հիվանդասենյակներում ձեռնարկված են պաշտպանական մի շարք միջոցառումներ։ Դրանք կիրառվում են վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է Ռիստը։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի իշխանությունները գտել են 22 անձի, ովքեր շփում են ունեցել հանտավիրուսով վարակվածների հետ։

Կիսվեք ձեր էջում