Մամուլ

Temu-ին խոշոր չափով տուգանել են․ հայտնի է պատճառը

Եվրահանձնաժողովը չինական Temu մարկետփլեյսին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ հայտնելով նաև, որ հարթակում վաճառվում են թունավոր մանկական խաղալիքներ և անվտանգության ստուգում չանցած լիցքավորիչներ։

Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, հայտարարության համաձայն, խաղալիքներում հայտնաբերվել են զգալի քանակությամբ թունավոր քիմիական նյութեր։

Հաղորդման համաձայն՝ իրականացվել է վերստուգիչ գնում և հատուկ հետաքննություն։

Միաժամանակ ԵՄ-ը Եվրահանձնաժողով-ի միջոցով Temu-ի համար սահմանել է ժամկետ մինչև այս տարվա օգոստոսի 28-ը՝ խախտումները վերացնելու համար։

Հակառակ դեպքում, երկու ամսվա ընթացքում կկայացվի վերջնական որոշում։

Հիշեցնենք, որ Temu-ն ստեղծվել է չինական PDD Holdings ընկերության կողմից՝ 2022 թվականին։

Կիսվեք ձեր էջում