«Թու թու թու լավա»-ն կրկին տուգանվեց երթևեկության կոպիտ խախտման համար
Երեկ՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է բլոգեր Էրիկ Շահբազյանին՝ «Թու թու թու լավա»-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն կատարում ճանապարհատրանսպորտային կոպիտ խախտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են բլոգերին և ենթարկել վարչական պատասխանատվության։
Բլոգերը մի քանի անգամ խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար էլ երբ հանրությունը տեղեկանում էր այդ մասին, հիշում էին ժողովրդական ասացվածքը՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի»։
Գուցե այս վերջին տուգանքից հետո բլոգեր «Թու Թու Թու Լավա»-ն հետևություններ կանի ու այլևս երթևեկության կանոնները չի խախտի, հակառակ դեպքում ժողովուրդը հետո կհիշի «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» ասացվածքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 28-ին մեր ընթերցողը բացառիկ տեսանյութ էր տրամադրել, որում երևում էր, թե ինչպես է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում էր «Թու թու թու լավա» մականվամբ հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։
Պարեկային ծառայությունը պետք է պարզեր նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը և հայտնաբերեր վարորդին, ով, ըստ հավանականության, հնարավոր է՝ հենց «Թու թու թու լավա»-ն էր։
Տեսանյութը ստորև․



