Մամուլ

BMW-ով վթարի են ենթարկվել «Վերջին զանգ»-ի միջոցառման մասնակիցները. 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

BMW-ով վթարի են ենթարկվել «Վերջին զանգ»-ի միջոցառման մասնակիցները. 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Մայիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն ու 18-ամյա Աշոտ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

verjin zang avtovtar

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները «Վերջին զանգ» միջոցառման մասնակիցներ են եղել, իսկ Հ. Պետրոսյանն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Կիսվել էջում