ՄամուլՏեսանյութ

Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում․ Աննա Հակոբյան

Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում․ Աննա Հակոբյան

Իմ ամուսինն իրեն զգում է այնպես, ինչպես իրեն կզգա մարդ, որն ունի ահռելի խնդիրներ, ոչ անձնական, եւ օրուգիշեր մտածում է այդ խնդիրները լուծելու համար, ահռելի պատասխանատվության բեռ, այդպես էլ զգում է։ 

Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի հետեւյալ հարցին․ «Ինչպես է իրեն զգում ձեր ամուսինը հիմա, երբ իշխանության եկավ մարդկանց խոստումներ տալով, բայց դեռ ոչ մի բան չանելով, մասնավորապես, նախկին թալանչիներին, մերժվածը այդպես էլ մնաց մերժված, եւ վերջ։ Ուրեխ եմ որ ձեր կյանքը բարելավվել է, ինչը չես ասի հասարակ մահկանացուների մասին»։

«Դրա կողքին ասել, որ մեր կյանքը բարելավվել է՝ կարելի է ուղղակի ժպտալ այդ արտահայտության վրա։ Մյուս կողմից, եթե հարգելի օգտատերը մեղադրում է իմ ամուսնուն, որ նախկին իշխանությունները․․․

Կան շատ մարդիկ, որ ազատության մեջ չեն, դա մեկ, կան շատ մարդիկ, որ այսօր ազատության մեջ են, կարող են վաղը չլինել ազատության մեջ՝ երկու, պրոցեսներ են գնում նախկին թալանչիներին պատասխանատվության ենթարկելու եւ թալանածը հետ բերելու համար եւ սա երկարատեւ, դժվար պրոցես է։ Եվ պետք է համբերություն ունենալ։

Մեր հայուր հազարավոր քաղաքացիների շտապողականությունը հասկանալի է, իհարկե, նրանք օր առաջ ուզում են փոխհատուցած լինել այն տառապանքների համար, որ պատճառվել է ՀՀ քաղաքացիներին տասնամյակներով։ Բայց այն ճանապարհը, որ նրանք են պատկերացնում, այդ թվում՝ որոշ քաղաքական ուժեր, կարող է տանել նորանոր աղետների։ Միակ ճանապարհը իրավական ճանապարհն է, որը խորդուբորդ է, բայց պետք է հաղթահարելով առաջ գնալ», ասել է Աննա Հակոբյանը։

ատ չե՞ք զգում, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  լրիվ տարբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից» հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսով նույնն է, ինչ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մի տարբերություն չկա։ Ես ավելի հետ կգնամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնն է, ինչ լրագրող Նիկոլ Փաշինյանը, ինչ խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ինչ Նիկոլ Փաշինյանը, որին հանդիպել եմ 95 թվականին։

Մեկ գրամ փոփոխություն չկա, եւ սրանք ուղղակի խոսքեր չեն, ոչ էլ սենտիմենտալ հայտարարություն, սա փաստ է, որը կարելի է անընդհատ ստուգել։ Որովհետեւ այսօր իմ ամուսինն իրականացնում է այն եւ փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 95 թվականին մեր զրույցների ժամանակ, ինչպիսի երկրի մասին գրել է ամեն հոդվածում ամեն օր, տասնյակ տարիներ, եւ հիմա քայլ առ քայլ իրականացնում է, այլ հարց, որ մի բան ավելի արագ է լինում, մի բան ավելի դանդաղ։ Հարգելի օգտատերը այդ հարցը կարող էր եւ չտալ», նշել է Աննա Հակոբյանը։

Կիսվել