Պատարագի ժամանակ խաչն ընկել է քահանայի վրա․ նա մահացել է
Էկվադորի Գուայակիլ քաղաքի եկեղեցում ողբերգություն է տեղի ունեցել, որը ցնցել է հավատացյալներին։ Պատարագի ժամանակ պատից պոկվել և քահանայի վրա է ընկել հսկայական փայտե խաչը։
Մահացածը 53-ամյա Պատրիսիո Ալֆրեդո Սանչես Մոլինարին է՝ «Մշտական օգնության Տիրամայր» եկեղեցու քահանան։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ խաչը հարվածել է նրա գլխին, և նա տեղում մահացել է։
Դեպքի պահը տեսագրվել է Facebook-ի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Տեղի ունեցածը նկատելուց հետո ներկաները շտապել են օգնության հասնել քահանային։
Գուայակիլի արքեպիսկոպոսարանը հաստատել է նրա մահվան լուրը՝ նշելով, որ նա պատկանում էր ռեդեմպտորիստների միաբանությանը։
Կրոնական արարողությունն ավարտվել է ողբերգությամբ՝ հավատացյալների աչքի առաջ։
Տեսանյութը՝ ստորև․


