Հայտնի է Պուտինին ամուսնության առաջարկ արած աղջկա՝ փոխանցած երկտողի բովանդակությունը
Հայտնի է Պուտինին ամուսնության առաջարկ արած աղջկա՝ փոխանցած երկտողի բովանդակությունը
ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովայի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցած երկտողում գրված էր իրեն կնության առնելու առաջարկի մասին:
Նա փոխանցել է Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել է իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին: Երկտողը ցուցադրել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Նկարներից մեկի հետևի կողմում Շիլովան գրել է․ «Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»:
Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ է արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել է Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:
Շիլովան պատմել է, որ աշխատում է որպես դերասանուհի մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել է, որ կկարողանա դառնալ արժանի առաջին տիկին: