Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են
Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են
Մարտի 1-ին` Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:
Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։
ԿԳՄՍ նախարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ հայտարարված արձակուրդի հետևանքով մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն իրականացվելու։
Մարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժները ամբողջովին վարձատրվելու են։