Մամուլ

Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են

Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են

Մարտի 1-ին` Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:

Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։

ԿԳՄՍ նախարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ հայտարարված արձակուրդի հետևանքով մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն իրականացվելու։

Մարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժները ամբողջովին վարձատրվելու են։

Կիսվել էջում