Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանը, դատախազության միջնորդության երկարատև քննությունից հետո, ևս 2 ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը։
Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։
Համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Արամ Գրիգորյանը։


