Շոու-բիզնեսՏեսանյութ

Իմ սիրտը զբաղված է, և ինձ երջանիկ կին եմ համարում․ Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Metamorphosis հաղորդման ընթացքում անկեղծորեն խոսել է իր անձնական կյանքի, ընտանեկան երջանկության և ապագայի ծրագրերի մասին։

Պատասխանելով երկրորդ ամուսնության վերաբերյալ հարցին՝ երգչուհին հայտնել է, որ իր սիրտն այլևս ազատ չէ, և այժմ իրեն երջանիկ կին է համարում։

«Հիմա իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից, երջանիկ կին եմ ինձ համարում»,- նշել է Սոնա Շահգելդյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընտանիքի համալրման հնարավորությանը։

Հարցին՝ արդյոք մտածում է երկրորդ անգամ մայրանալու մասին, երգչուհին պատասխանել է, որ դեռևս վերջնական որոշում չունի, սակայն չի բացառում այդ հնարավորությունը։

«Չգիտեմ, մտածում եմ։ Աստծո կամոք է երեխան լինում, բայց դու էլ պետք է ցանկանաս։ Դրան պետք է նաև պատրաստ լինես»,- ընդգծել է երգչուհին՝ կարևորելով մայրանալու ցանկությունն ու այդ պատասխանատու քայլին պատրաստ լինելը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում