Օգտակար

Այս մրգերը բարձրացնում են իմունիտետը և օգնում արագ հաղթահարել վիրուսները

Այս մրգերը բարձրացնում են իմունիտետը և օգնում արագ հաղթահարել վիրուսները

Օրվա ընթացքում օրգանիզմին հարկավոր է 2-4 չափաբաժին միրգ։ Դրա օպտիմալ քանակը կախված է ակտիվության աստիճանից։ Միրգ կարելի է օգտագործել նախաճաշի ընթացքում, ինչպես նաև՝ որպես ընդմիջում։

Նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել։

Խնձոր

Խնձորը բարելավում է մարսողությունը, հաղորդում էներգիա և ամրապնդում իմունիտետը, ինչպես նաև նպաստում է մարսողական համակարգի և ողջ օրգանիզմի աշխատանքի կարգավորմանը։

Արքայախնձոր

Արքայախնձորը նպաստում է բորբոքային պրոցեսների դադարեցմանը և վերքերի ապաքինմանը։ Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։

Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելիայինը։

Այն խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։

Բանան

Բանանը գուցե ամենահրաշալի միրգն է: Միջինում մեկ բանանը պարունակում է մոտավորապես 100 կալորիա: Այն հարուստ է սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով:

Բանանը սննդարար նյութերի քանակությամբ լավագույն մրգերից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում կալիում, կալցիում, մագնեզիում, մանգան, երկաթ, ֆոլատներ, նիացին, ռիբոֆլավին ու վիտամին B6:

Նարինջ

Նարինջը նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օրգանիզմի ամրացմանը, նյութափոխանակության լավացմանը։ Հրաշալի միջոց է վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում։

Էներգիայի հրաշալի աղբյուր է, օգնում է հոգնածության ու ուժերի սպառման ժամանակ։

Հյութն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, արյունաստեղծ է, միզամուղ, հակասկլերոզային, արյունահոսությունը դադարեցնող, անոթի պատերը ամրացնող։

Կիտրոն

Կիտրոնը, չնայած որ թթու միրգ է, շատ օգտակար է: Այն բարձրացնում է իմունիտետը և կարգավորում է մարսողական գործընթացները: Կիտրոնի հյութի օգնությամբ դուք կկարողանաք օրգանիզմից դուրս բերել տոքսիները:

Կիտրոնի հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո և միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ։

Գրիպի և մրսածության հետևանքով առաջացած այլ հիվանդությունների կանխարգելիչ բուժման համար շատ օգտակար է այտի վրա դրված մի կտոր կիտրոնը:

Կիտրոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, հարբուխի կանխարգելման հրաշալի միջոց է։

Շատ կարևոր է իմանալ, որ մրգեր պետք է ուտել չափի մեջ, քանի որ դրանց մեծամասնությունն ունեն միզամուղ և թուլացնող հատկություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Share