Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը 46-ամյակը նշել է կարճ, խորը դեկոլտեով զգեստով

Մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր 46-ամյակը նշել է շքեղ երեկույթով՝ այդ առիթի համար ընտրելով փայլուն մինի զգեստ։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։

Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 46 տարեկան։ Տարեդարձի առթիվ նա երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի Waldorf Astoria Beverly Hills հյուրանոցում գտնվող Baldi’s ռեստորանում։

Քիմը երեկոյի ընթացքում կրել է մի քանի կանաչ և կարմիր զգեստներ։ Ռեալիթի շոուի աստղը ընտրել է փայլուն մինի զգեստ՝ խորը դեկոլտեով, որը համադրել է սև կրունկներով մյուլերի հետ։ Նա իր կերպարը լրացրել է թանկարժեք քարերով զարդարված գլխազարդերով։

Տոնական երեկույթին ներկա են եղել Քիմի ընտանիքի անդամները, այդ թվում՝ մայրը՝ Քրիս Ջեները, քույրերը՝ Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը և Քայլի Ջեները, ինչպես նաև եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, և այլ հյուրեր։

qim qardashyan
qim qardashyan 1
qim qardashyan 2
Կիսվեք ձեր էջում