Հուղարկավորությունը վերածվել են «ուրախ» ռեալիթի շոուի (Տեսանյութ)
Հուղարկավորությունը վերածվել են «ուրախ» ռեալիթի շոուի
Ամերիկյան TLC արբանյակային հետուստաալիքը սկսել է աշխատել «Լավագույն հուղարկավորությունները» ռեալիթի շոուի վրա: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Հաղորդման ստեղծողները հայտնել են, որ հույս ունեն «ուրախություն ներմուծել» հուղարկավորման արարողության մեջ:
Ծրագրի ուշադրության կենտրոնում Դալլասի Golden Gate Funeral Home բյուրոյի աշխատանքն է:
Հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչպես են հանգուցյալների հարազատներն ու ընկերության աշխատակիցները ծրագրում և անցկացնում հուղարկավորությունները:
Նշվում է, որ հուղարկավորության արարողությունները կլինեն ոչ թե սովորական, այլ թեմատիկ:
Թեմատիկան կընտրվի՝ ելնելով հանգուցյալի նախին զբաղմուքից, բնավորությունից և նախասիրություններից: Համարվում է, որ դա հանգուցյալի հետ հրաժեշտը ջերմագին է դարձնում:
Նշվում է, որ փորձնական մեկնարկային թողարկման մեջ հեռուստադիտողները կտեսնեն հուղարկավորություն Սուրբծննդյան ոճով՝ եղնիկներով, թզուկներով և ձյունով:
Տեսանյութը ստորև